Նախորդ շաբաթ արտաքին լուսավորության ցանցի վերաբերյալ ստացվել է 161 ահազանգ, վերականգնվել է 142 վթար, չվերականգնված վթարների քանակը 19-ն է: Այս մասին այսօր Երևանի գործակարգավարական նիստին զեկուցեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Հափշտակության հետևանքով տեղի է ունեցել մեկ դեպք ուժային պահարանից, որի հետևանքով որոշ տարածք մեկ գիշեր լուսավորություն չի ունեցել»,- զեկուցեցին նիստին:

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե դա ինչ հետևանք է ունեցել և նրան հայտնեցին, որ հաղորդում է ներկայացվել:

 Հայտնենք նաև, որ նիստի սկզբում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց իր խորհրդական Աշոտ Շահբազյանին:

 

572