
Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է: Երբ կլինի դիմումը, դրա մասին կհայտարարվի: Այսօր մամուլի ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման լուրերի վերաբերյալ:
Հայկ Մարությանը հիշեցրեց՝ Արթուր Մեսչյանը ի սկզբանե խոստացել էր՝ աշխատելու է երկու տարի, որից հետո անցնելու է իր գործերին:
Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանին հարցրեց՝ ի վերջո, Արթուր Մեսչյանն աշխատանքից ազատման դիմում դեռ չի՞ գրել: «Ես չգիտեմ՝ դիմում գրել է, թե ոչ ինչ-որ ամսաթվով, բայց պարոն Մեսչյանը շարունակում է աշխատել»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հավաստի՞ են լուրերը, որ Մեսչյանի հեռանալու պատճառը ներդրողների հետ խնդիրներն են: «Բամբասանքներ չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Սոնա Դավթյան