Ամերիկացի սենատորը կոչ է արել հարվածներ հասցնել Իրանին

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Fox News-ի հետ զրույցում կոչ է արել հարվածներ հասցնել Իրանի մի շարք թիրախներին։ Հարցազրույցը հասանելի է YouTube-ում։
Գրեհեմն Իրանին մեղադրել է Եմենի հութի ապստամբներին իբր աջակցելու մեջ։
«Նրանք ունեն նավթի հանքեր, ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ, որը երևում է տիեզերքից»,- նշել է նա։
Սենատորը կոչ է արել այդ օբյեկտները «ջնջել երկրի երեսից»:
29 Դեկտեմբեր, 2023 14:48
637