ՆԱՏՕ-ն  հայտարարել է, որ աջակցում է մի խումբ երկրների, այդ թվում՝ Գերմանիային, Նիդեռլանդներին, Ռումինիային և Իսպանիային՝ գնելու մինչև 1000 հատ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ: Այս որոշումն ուղղված է Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդմանը և տարածաշրջանում հրթիռների արտադրության ավելացմանը, գրում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ զինամթերքի արտադրության ավելացումը Ուկրաինայի և եվրոպական երկրների անվտանգության ապահովման բանալին է։

Դեկտեմբերի վերջին Ճապոնիան հավանություն է տվել ազգային պաշտպանության արտահանման կանոնների փոփոխություններին, որոնք թույլ են տալիս տասնյակ Patriot հրթիռներ ուղարկել ԱՄՆ: Դա Վաշինգտոնին հնարավորություն կտա համալրել իր զինանոցները և ավելի շատ հակահրթիռային պաշտպանության համակարգեր հատկացնել Ուկրաինային մատակարարելու համար։ Սրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ճապոնիայի կողմից ԱՄՆ մահաբեր զենքի արտահանումը բացասական հետեւանքներ կունենա։

960