Պակիստանը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանի սահմանամերձ շրջանի վրա, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Սիստան և Բելուջիստան նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։

«Այսօր առավոտյան ժամը մոտ 04:30-ին  մի քանի պայթյունների ձայն է լսվել: Մեր սահմանամերձ գյուղերից մեկը հրթիռակոծվել է Պակիստանից:  Այս միջադեպի հետևանքով սպանվել են երեք կին և չորս երեխա, որոնք Իրանի քաղաքացիներ չեն եղել»,- ասել է Մարհամաթին։

Նրա խոսքով՝ հերթական պայթյունը տեղի է ունեցել Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան քաղաքի մոտ, զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ France Press-ը, վկայակոչելով Պակիստանի հետախուզության ներկայացուցչին, հայտնել էր, որ զինուժը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում «հակապակիստանյան խմբավորումների» դեմ։

595