
Ադրբեջանի թուրքական օկուպացիան կարծես թե գործողության մեջ է. պետք է փորձենք հասկանալ, մեզ համար լավ է երկկողմանի Թուրքիայի հե՞տ հարևան լինել, թե՞, այնուամենայնիվ, արևելքից' ալիևյան Ադրբեջանի: Այս մասին Ֆեյսբւքի իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
« Փաստը մնում է փաստ, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում դեռ վերջնականորեն որպես ազգային պետություն չձևավորված Ադրբեջանի վերացումը կամ գաղութացումը:
Ահա թե ինչի կարող է հանգեցնել սեփական ուժերի և հնարավորությունների գերագնահատման արդյունքում անհաշվենկատ արկածախնդրության դիմելը: Իսկ Ադրբեջանի պարագայում, որտեղ ինչպես էլիտայի, այնպես էլ ժողովրդական մտածողության մեջ դեռևս սեփական ինքնության ճանաչման և նույնականացման գործընթացը չի սկսվել և իրենց պսևդոպատմաբանների ու պրոպագանդիստական ազգագրագետների թեթև ձեռքով կատարելապես խճճված վիճակում է, նման թակարդների մեջ ընկնելը չափազանց հեշտ է և օրինաչափ:
Ու որքան էլ աբսուրդային թվա այս իրավիճակում, իսկապես սկսում է ակտուալիզանալ այն հարցը, թե լա՞վ է արդյոք, թե՞ վատ, որ այս Ադրբեջանը լինի»: