Վանաձորում ավտոմեքենա է հրդեհվել. կան տուժածներ
Մարտի 11-ին՝ ժամը 10։34-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2003 թ.) սրահում։
Վարորդը և ուղևոր Գ․ Կ․-ն (ծնված 2001 թ․) տեղում ստացել են առաջին բուժօգնություն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։44-ին, մարվել՝ 10:48-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և դիմային հատվածը։
Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
11 Մարտ, 2024 16:17
552
Վանաձոր համայնքի կերպարվեստի թանգարանը վերանորոգված է. վարչապետ
10 Ապրիլ, 2026 11:15
Վանաձորում վեճն ավարտվել է դանակահարությամբ
30 Սեպտեմբեր, 2024 15:00
Վանաձորի 27-ամյա բնակիչը բողոքի ակցիաներին մասնակցելու համար համաքաղաքացիներին նյութապես շահագրգռել է. նախաքննությունն ավարտվել է
28 Հունիս, 2024 21:04