Պետք է շարունակենք աշխատել Հայաստանի և Արևմուտքի միջև այդ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ․ Փալոն
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևան այցին։
«Հաճելի է տեսնել, որ Յենս Ստոլտենբերգը Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու համար»:
20 Մարտ, 2024 15:40
373