Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նույնպես խոսել է Բրյուսելում Փաշինյան-Բլինկեն-ֆոն դեր Լեյեն հանդիպման մասին։ Դեսպանը նշեց, որ Թեհրանը դեմ չէ Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը։

«Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ այս հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Նրանք ասացին, որ հանդիպման նպատակը Հայաստանի տնտեսության ամրապնդումն ու Ղարաբաղից տեղահանվածների համար աջակցություն ստանալն էր։ Մենք դեմ չենք Հայաստանի իշխանությունների՝ տնտեսությունը զարգացնելու և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները լուծելու ջանքերին։ Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է»,- ասել է Սոբհանին։

627