Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը X-ի իր միկրոբլոգում զորակցություն է հայտնել հայ ժողովրդին:

«Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ անմնացորդ զորակցությունն եմ հայտնում աշխարհասփյուռ հայությանը։ Իրենց էթնիկ պատկանելության պատճառով հետապնդվող և պատանդ պահվող մարդիկ պետք է ամեն գնով պաշտպանվեն: Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի։

Այլևս երբեք»,- գրել է պատգամավորը:

718