Հոկտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական արդյունք ունենալուն:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Քարտուղարը նաև ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:

1099