
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար, հայտնում է Դաշնության խորհրդի Telegram ալիքը։
«Դաշնության խորհուրդը ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած թեկնածուներին մի շարք դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների պաշտոնների համար, պաշտպանության նախարարի պաշտոնի համար առաջարկվել է Անդրեյ Ռեմովիչ Բելոուսովը»,- ասված է հայտարարության մեջ։
Անդրեյ Բելոուսովը պետական ծառայության մեջ է 2006 թվականից։ 2006-2008 թվականներին եղել է տնտեսական զարգացման փոխնախարար։ 2008-2012 թթ. Բելոուսովը դարձել է Ռուսաստանի կառավարության տնտեսագիտության և ֆինանսների դեպարտամենտի տնօրեն։ 2012-2013 թթ. զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը։
2013 թվականի հունիսին Բելոուսովը նշանակվել է նախագահի օգնական, իսկ 2018 թվականի հունիսին վերանշանակվել է այս պաշտոնում։
2020 թվականի հունվարին Անդրեյ Բելոուսովը ստացել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։
Նշենք, որ նա մասնագիտութկամբ տնտեսագետ-կիբեռնետիկ է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ իր կառավարման պատմության մեջ ՊՆ նախարար է նշանակում ոչ զինվորականի։