«Նախ պետք է հասկանալ՝ եկեղեցին իրո՞ք ունի նման կանոնակարգ, որով սրբազանի գործառույթները սառեցնում է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով երեկ հնչած հայտարարություններին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն (Բագրատ) Գալստանյանն է։  

Հարցին, ըստ նրան՝ արդյո՞ք համաձայնություն տրվել է այս  հարցում կաթողիկոսի կողմից, նա արձագանքեց․ «Վազգեն Գալստանյանը քայլարշավի ժամանակ ասել էր, որ ամեն ինչ համաձայնեցնում է կաթողիկոսի հետ, հետևաբար՝  առանց կաթողիկոսի որևէ գործողություն չի իրականացվում, եթե հղում անենք այս ասածներին, ապա կհասկանաք, որ կաթողիկոսի կողմից նաև ուղղորդվում է։ Մայր Աթոռը տվել է համաձայնություն և աջակցում է, որ Գալստանյանը քաղաքական գործունեություն ծավալի և նրա կերպարն օգտագործեն, որ հասնեն իրենց նպատակին»։

Հնարավո՞ր է, որ վարչապետը հանդիպի Գալստանյանի հետ, ՔՊ-ում նման քննարկում եղել է․ «Ոչ, մեր կողմից նման քննարկումներ չեն եղել, և մենք չենք էլ պատրաստվում նման անհեթեթ քննարկումներ ծավալել»,-նշեց Բաքոյանը։

364