Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք
Հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «աջ հոնքի պատռած վերք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Սյունիքի մարզի բնակիչ 4-ամյա Ս․ Ն․-ն է:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում, Ս.Ն․-ն վերցրել է հոր՝ Ա․ Ն․-ի կողմից վարվող ավտոմեքենայի սրահում գտնվող, վերջինիս պատկանող «ԻԺ-38» մոդելի գործարանային համարի օդաճնշիչ հրացանը, որը հրազեն չի հանդիսանում և երբ հայրը փորձել է վերցնել այն, նշանհատիկի սուր ծայրը անզգուշությամբ դիպչել է երեխայի հոնքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
05 Հունիս, 2024 14:25
564
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
13 Հունիս, 2026 15:43
Թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ
05 Սեպտեմբեր, 2025 15:40
Դսեղում 14-ամյա երեխա է դանակահարվել, կա ձերբակալված
19 Հուլիս, 2025 15:24
Կնոջ և մանկահասակ երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը մահացել է
23 Հոկտեմբեր, 2026 19:43
3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը. նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ
19 Հոկտեմբեր, 2026 21:31
Բրազիլական հատուկ նշանակության ջոկատայինները չեզոքացրել են զինվшծ տղամարդուն, որը ներխուժել էր մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի
10 Հոկտեմբեր, 2026 12:00
Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ
09 Մարտ, 2026 22:52