ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ հունիսի 13-ին, Իտալիայում G7-ի ղեկավարների հանդիպման շրջանակներում անվտանգության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ակնկալվում է, որ որպես համաձայնագրի մաս, Միացյալ Նահանգները պարտավորվում է երկարաժամկետ աջակցել Ուկրաինային, ասել է Սալիվանը: «Ստորագրելով այս համաձայնագիրը՝ մենք նաև ազդանշան կուղարկենք Ռուսաստանին մեր վճռականության մասին։ Եթե Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է հաղթահարել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա նա սխալվում է»,- հավելել է նա։

 

555