Կրեմլը խոստացել է վերլուծել Վրաստանի կուսակցություններից մեկի խնդրանքը՝ վիզաների չեղարկման մասին
Ռուսական գերատեսչությունները կվերլուծեն Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության դիմումը նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկրների միջև վիզային ռեժիմը չեղարկելու խնդրանքով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլը դեռ չի տեսել համապատասխան փաստաթուղթը։
«Ոչ, ճիշտն ասած, ես դա չեմ տեսել, բայց եթե եղել է, ապա կտեսնենք։ Եվ, իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կվերլուծեն այս կոչը»,- նշել է Պեսկովը։
2024 թվականի հունիսի 15-ին Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության համագումարում Պուտինին կոչ է արվել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմն ամբողջությամբ վերացնելու խնդրանքով։
17 Հունիս, 2024 18:42
385
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
11 Հունիս, 2026 17:44
Այնքան լավ, որ դժվար է խոսել դրանց էլ ավելի խորացման մասին․ Փաշինյանը՝ Վրաստանի հետ հարաբերությունների մասին
07 Հունիս, 2026 12:31
Դավիթ Խուդաթյանն այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02 Հունիս, 2026 21:01