Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:

Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետի հանդիպումը Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ:

«Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և փոխգործակցությունը համատեղ ինտեգրացիոն կառույցներում:

Հայկական կողմին է փոխանցվել Բելառուսի ԱԳՆ համապատասխան նոտան», - հայտնել են գերատեսչությունից։

764