Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք-Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն-Արմենակյան փողոցի հատման ճանապարհահատվածը:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

353