Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս ընթացքը։ Այս մասին Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եվրամիության դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- ասել է նա:

219