ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին հակակշիռ դառնալու նպատակ չունի: Այս մասին  հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով՝ սկզբունքորեն և՛ կազմակերպությունը, և՛ նրա անդամները հանդես են գալիս բլոկային մտածողությունից հրաժարվելու օգտին, ինչը նվազեցնում է համագործակցության հնարավորությունները և, հաճախ, էականորեն սահմանափակում նման միավորումների մասնակիցների ազգային ինքնիշխանությունը։

«Միևնույն ժամանակ, իհարկե, ՆԱՏՕ-ի գործողությունները դիտարկվում և վերլուծվում են։ Փորձագետների և անդամ երկրների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվում են բոլոր գործոնները, որոնք այս կամ այն ​​կերպ ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վրա։ Միաժամանակ ՀԱՊԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ որոշումներն արագ ընդունելու և իրականացնելու հնարավորություն՝ հաշվի առնելով անդամ բոլոր երկրների շահերը»,- նշել է պաշտոնյան:

Իմանգալի Տասմագամբետովն ընդգծել է, որ ՀԱՊԿ ռազմավարական նպատակն է ապահովել հավաքական անվտանգությունը՝ համախմբելով ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերն ու ռեսուրսները ռազմավարական գործընկերության և միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի ու սկզբունքների հիման վրա։
 
 

182