Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում ասված է.
«Ցավով տեղեկացա Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան մասին։
Պարոն Նգույեն Ֆու Չոնգը մեծ ջանքեր է ներդրել Վիետնամի հզորացման և բարգավաճման գործում։ Համոզված եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում։
Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից խորին ցավակցություններ ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու ամրություն»:
22 Հուլիս, 2024 18:51
689
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին
12 Հոկտեմբեր, 2026 14:12
ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ Փաշինյան
12 Հոկտեմբեր, 2026 13:35
Պատմությունը ոչ թե անցյալում է, այլ ապագայում․ վարչապետ
12 Հոկտեմբեր, 2026 10:52
Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր
06 Հոկտեմբեր, 2026 14:56
Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր
11 Սեպտեմբեր, 2026 11:34
Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին
04 Սեպտեմբեր, 2026 11:26