Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը հայր ու որդի են և նրանք վերադառնում էին Սյունիքի մարզից, որտեղ մասնակցելիս են եղել բանակի քեֆի և նրանց տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։