Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ժողովրդավարության հետընթացի պատճառով Վրաստանը կկորցնի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի չափով օգնությունը, ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության տարածած տեղեկատվության մեջ, որը վերաբերում է 2022-2024 թվականներին Եվրահանձնաժողովի կողմից գործընկեր երկրներին հատկացված միջոցներին։
Ըստ Եվրահանձնաժողովի, այդ միջոցները դադարեցվել կամ վերահղվել են Վրաստանից՝ ի պատասխան ժողովրդավարական չափանիշների հետաձգման, հատկապես վրացական քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո:
Կասեցված և վերահղված միջոցները բաշխվում են ըստ տարիների հետևյալ կերպ. 2022 թվականին 12 միլիոն եվրո, 2023 թվականին՝ 72 միլիոն եվրո և 2024 թվականին՝ 37,3 միլիոն եվրո՝ երեք տարվա ընթացքում ընդհանուր 121,3 միլիոն եվրոյի չափ: