Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան ի վերջո կմիանա ՆԱՏՕ-ին։ Ամենայն հավանականությամբ, նա կլինի  հաջորդը երկիրը, որը կմիանա դաշինքին, որի կազմում այժմ կա 32 երկիր։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Bloomberg-ը։

«Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա մենք որոշեցինք Վաշինգտոնում։ Ժամանակի հարց է»,- լրագրողներին ասել է նա:

Նրա խոսքով, այժմ կարծես թե Ուկրաինան կդառնա դաշինքի 33-րդ անդամը։ Միաժամանակ, նա չի բացառել, որ մեկ այլ երկիր կարող է «առաջ ցատկել», իսկ Ուկրաինան լինի 34-րդը։

 

393