Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շուտով կայցելի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայր, որպեսզի համոզի նրան Ուկրաինայի հարցում Ռուսաստանին զիջումների չգնալ։
Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով գերմանացի պաշտոնյաներին։
«Ռյուտեի ուղերձը կլինի այն, որ Թրամփի և Եվրոպայի շահերը համընկնում են «արդար և երկարատև խաղաղության» կետում, որը չի խրախուսում ռուսական ագրեսիան և կարող է ապահովել Ուկրաինայի անվտանգության կայուն երաշխիքները»,- ասվում է հրատարակության մեջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, գրում է հրատարակությունը, մտադիր է Թրամփի հետ զրույցում նշել, որ Ռուսաստանին զիջումները Ուկրաինայի հակամարտության համատեքստում անընդունելի են Արևմուտքի համար, քանի որ այդ «վատ գործարքը կվնասի Թրամփին»։