Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկյան վարչակազմի կողմից ներմուծված օտարերկրյա ապրանքների մաքսատուրքերը ԱՄՆ-ին «կրկին հարստացնելու են»։

Այս մասին կիրակի օրը Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը՝ փոխանցում է Araratnwes.am-ը։

«Կարծում եմ, որ սակագների ներդրումը կլինի ամենամեծ բանը, որ մենք երբևէ արել ենք որպես երկիր, այն նորից կհարստացնի մեր երկիրը»,- կարծում է պետության ղեկավարը։

Fox News-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք կարծում է, որ իր վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը այս տարի ԱՄՆ-ում ռեցեսիայի կհանգեցնեն: 

183