Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի հյուսիսարևմտյան ափամերձ շրջաններում խաղաղ բնակիչների սպանությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին, Araratnews.amի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։

Նրա խոսքով՝ Սիրիայից սկսել են տեղեկություններ տարածվել «ամբողջ ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և անգործունակ մարտիկների սպանությունների մասին»։ Հաղորդագրություններ կան նաև կրոնական հողի վրա ​​մահապատիժների մասին, որոնք իրականացվել են «անհայտ անձանց, ժամանակավոր իշխանությունների անվտանգության ուժերի անդամների և նախկին կառավարության հետ առնչվող տարրերի կողմից»,- ավելացրել է Թյուրքը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մարտի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ խորհրդակցություններ են խնդրել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Խորհրդակցությունները նախատեսվում է անցկացնել մարտի 10-ին։

99