![](https://araratnews.am/admin/images/1739380995.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Այս մասին նշվում է Կրեմլի մամուլի ծառայաության տարածած հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումն՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Այս առումով ընդգծվել է երկրում կայուն կարգավորման և միջսիրիական երկխոսության ակտիվացման կարևորությունը առաջատար քաղաքական ուժերի և բնակչության էթնո-դավանական խմբերի մասնակցությամբ։
Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի շարունակական պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք արդի հարցերի՝ մասնավորապես հաշվի առնելով Դամասկոսում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս տեսակի օգտակար շփումները՝ երկկողմ համագործակցության զարգացման լայն օրակարգ մշակելու համար։
Ղեկավարների հեռախոսազրույցը եղել է կառուցողական, գործնական և տեղեկատվական։