![](https://araratnews.am/admin/images/1739186284.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պաշտոնական Թբիլիսին պատրաստ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը տեղի է ունեցել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ։
«Ռուսական կողմը չէր, որ խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև, այլ Սահակաշվիլիի ռեժիմն էր, որ դա արեց՝ 2008 թվականի օգոստոսին ագրեսիվ պատերազմ սանձազերծելով Հարավային Օսիայի և Ռուսաստանի դեմ»,- նշել է Գալուզինը։
Մեկնաբանելով Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Կավելաշվիլիի ընտրությունը՝ Գալուզինն ընդգծել է, որ ռուսական կողմը «չի միջամտում Վրաստանի ներքին իրադարձություններին»։