Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ առաջնորդներին համեմատել է «վախկոտ ճագարների» հետ, որոնք վախենում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ներմուծման մաքսատուրքերը։

«ԵՄ ղեկավարները վախկոտ ճագարների պես նստում են վարելահողի վրա և տեսնելով մոտեցող գութանը՝ սպասում են իրենց ճակատագրին։ Բայց վախկոտներն ապագա չունեն։ ԱՄՆ նախագահն այնպես կանի, որ ամբողջ Եվրոպան կքրտնի։ Պետք է վստահենք մեր ուժերին և առաջարկներ անենք ամերիկացիներին»,- ասել է Օրբանը։ 

Միաժամանակ՝ նա կասկած է հայտնել, որ ԵՄ ներկայիս ղեկավարությունն ի վիճակի է արդյունավետորեն պաշտպանել Համագործակցության շահերն ԱՄՆ-ի հետ տնտեսական «վեճում»։ Նրա խոսքով՝ ներկայիս «ԵՄ ինստիտուտներին չի կարելի լուրջ վերաբերվել»։

«Կարևոր երկու երկիր կա՝ Գերմանիան և Ֆրանսիան, Եվրոպայի ապագան նրանց ձեռքերում է»,- նշել է Օրբանը հավելելով, որ դա վերաբերում է ԵՄ-ի հարաբերություններին ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Չինաստանի հետ։

88