Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ ղեկավարությունը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այսպես կոչված՝ հաղթական ծրագիրը, սակայն բացահայտ չի ասում նրան այդ մասին։ Այդ մասին The Economist-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանունության պայմանով:

«Նրանք ասում են, որ դա կենսունակ տարբերակ չէ, թեև խնդրի մի մասն այն է, որ նրանք դա չեն ասում [Ուկրաինայի] նախագահի երեսին»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, Զելենսկու «հաղթական ծրագիրը» մտահղացվել է որպես «հարկադրական դիվանագիտության» մի մաս, որի նպատակն է ստիպել Ռուսաստանին սկսել խաղաղ բանակցություններ Ուկրաինայի հետ Կիևի համար առավել բարենպաստ պայմաններով։

The Economist-ը նշում է նաեւ, որ Ուկրաինան հայտնվել է ծանր վիճակում՝ կորցնելով ինչպես Դոնբասում ուկրաինական ԶՈւ-ի կողմից պահվող տարածքները, այնպես էլ արևմտյան երկրների ֆինանսական աջակցությունը։

402