Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի նախատեսում ստորագրել երկրորդ տնտեսական համաձայնագիրը, որը հետևելու է ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային մետաղների շրջանակային համաձայնագրին՝ առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների։ Այս տվյալները հայտնում է Economist ամսագիրը։

«Բանակցություններին ծանոթ կառավարության աղբյուրն ասում է, որ Զելենսկին մտադիր չէ ստորագրել որևէ երկրորդ, ավելի համապարփակ համաձայնագիր, որը չի ներառում անվտանգության ավելի լայն երաշխիքներ»,- ասվում է զեկույցում։ Դրանում նշվում է, որ առաջին փաստաթուղթը խորհրդարանում հաստատման կարիք չի ունենա, սակայն երկրորդը պետք է վավերացվի։

Փետրվարի 28-ին նախատեսված է Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն, որտեղ նա համաձայնագիր կստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ակնկալվում է, որ այս միջոցառումը կկարողանա վերացնել որոշ հակասություններ երկրների միջև՝ կապված ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության հետ։

236