ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով:
Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ:
Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:
Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար»:
28 Հոկտեմբեր, 2024 15:14
249
ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը և Չեխիայի ԳՇ պաշտոնյան տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել
29 Հունվար, 2025 22:13
Քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության հնարավորությունները
17 Դեկտեմբեր, 2024 17:01
Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին․ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին
21 Մայիս, 2024 01:38