Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ կարող են տեղի ունենալ Հնդկաստանում։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Times of India թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին։

Նրա խոսքով՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է ազդել Ուկրաինայի պատերազմի ավարտի վրա։

Զելենսկին խոստովանել է Հնդկաստանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հնարավորությունը։

«Անկասկած, դա կարող է տեղի ունենալ Հնդկաստանում, և վարչապետ Մոդին իսկապես կարող է դա անել: Բայց կարծում եմ, որ մենք պետք է պատրաստվենք և միայն մեր ձևաչափին համապատասխան, քանի որ պատերազմը մեր հողի վրա է ընթանում։ Մենք հարթակ ունենք՝ Խաղաղության գագաթնաժողովը»,- հիշեցրել է նա։

 

275