Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ողջունում եմ սոցիալական արդարության նվիրված այս համաժողովը, որը ժամանակակից աշխարհում ամենակարևոր թեմաներից մեկին է անդրադառնում և բնականաբար յուրաքանչյուր Կառավարության և յուրաքանչյուր հանրության համար սոցիալական արդարությունը ունի չափազանց կարևոր նշանակություն»,- այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. Արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


Ըստ վարչապետի՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիություն բոլորի համար: Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս ընդհանրապես սոցիալական ոլորտում, դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ որակի հետ։ «Ամենակարևոր բաղադրիչը, որը ես նկատի ունեմ՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունն է: Այսօր էլ մեր երկրում, ցավոք սրտի, կան այս ոլորտի խնդիրներ ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ և սա թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը Կառավարությունը փորձում է լուծել: Այս խնդրի լուծմանն են ուղղված մեր՝ 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու կամ վերակառուցելու ծրագրերը և ի շարունակություն դրա «Ակադեմիական քաղաքի» նախագիծը և ուզում եմ ընդգծել, որ այս թեմաները ուղիղ կապ ունեն կանանց ներգրավման խնդրի հետ»,- ասաց նա:
 

285