Պայթյուն Չարենցավանի բնակարաններից մեկում
![](https://araratnews.am/admin/images/1731576477.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:43-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ բնակարանում գազի բալոններից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որն ուղեկցվել է պայթյունով. փլուզվել է բնակարանի պատը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:52-ին, մարվել՝ 11:54-ին: Այրվել են կենցաղային իրեր:
14 Նոյեմբեր, 2024 17:27
396
Պայթյուն Վանաձորի գազալցակայաններից մեկում
29 Նոյեմբեր, 2024 20:54
Թուրքիայում բնակելի շենքում պայթյուն է որոտացել. կա զոհ
03 Նոյեմբեր, 2024 21:21
Պшյթյnւն՝ Հրազդանում գործող գազալցակայանում
29 Հոկտեմբեր, 2024 18:53
Չարենցավան տանող ճանապարհին այրվել է ավտոմեքենա
08 Դեկտեմբեր, 2024 11:39
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է
27 Նոյեմբեր, 2024 14:09
Հիմնանորոգվել է Կարենիս-Չարենցավան ավտոճանապարհի մի հատվածը
21 Նոյեմբեր, 2024 18:10