Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի նոր հնարավորություն է առաջարկում Շնագիտական կենտրոնում։ Եթե կենդանասեր եք, սիրում եք աշխատանքը շների հետ, ուզում եք մասնագիտանալ շնագիտության ոլորտում և նպաստել երկրի անվտանգության ապահովմանը, ապա սա ձեր հնարավորությունն է: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը հայտարարում է նախապատրաստական դասընթացի մեկնարկի մասին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան ՊԵԿ շնագիտական կենտրոնի մաքսային ծառայության պաշտոններում։

 

Ի՞նչ կսովորեք դասընթացի ընթացքում

 

  • Կծանոթանաք ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի աշխատանքներին,
     
  • ձեռք կբերեք շների հետ աշխատելու տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ,
     
  • կուսումնասիրեք շների վարքի և հոգեբանության հիմունքներ,
     
  • կսովորեք շների վարժեցման նորարարական մեթոդներ։

 

Ի՞նչ կկարողանաք անել դասընթացի ավարտին

 

Դասընթացի ավարտին կկարողանաք իրականացնել մաքսանենգության առարկաների հայտնաբերման, մաքսային հսկողության ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներին ծառայողական շների մասնակցության ապահովման, ինչպես նաև ծառայողական շների ցեղատեսակային բազմացման, բնական և աշխատանքային հատկանիշների բարելավման աշխատանքներ։

 

Ովքե՞ր կարող են մասնակցել

 

Դասընթացին կարող են դիմել և մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, կենդանասեր և ֆիզիկապես պատրաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

 

Ինչպե՞ս դիմել դասընթացին

 

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել պահանջվող փաստաթղթերը․

  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  • անձնագիր ներկայացնելու դեպքում հանրային ծառայությունների համարանիշի պատճեն (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճեն),
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • աշխատանքային գրքույկի կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանքի պատճեն,
  • արական սեռի անձինք պետք է ներկայացնեն նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն (բոլոր լրացված էջերը), կամ համապատասխան տեղեկանքի պատճեն,
  • ինքնակենսագրություն (CV) (հղումը):

Փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից հետո ընտրված դիմորդները կանցնեն հարցազրույց և կմասնակցեն դասընթացին։

 

Ե՞րբ դիմել դասընթացին

 

Դասընթացին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը, ժամը՝ 18:00-ը ներառյալ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 095 52 00 67 կամ (010) 30 35 21 հեռախոսահամարներով:

238