Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն:

Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։

Սպասվում է, որ կիրակի օրը գլխավոր ընդդիմադիր աջակողմյան «Իրավունք և արդարություն» կուսակցությունը կհայտարարի իր նախագահի թեկնածուին։

Լեհաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի մայիսին։

2017 թվականի վերջին Թրզասկովսկին «Քաղաքացիական հարթակ» և «Ժամանակակից» կուսակցությունների կողմից առաջադրվել է որպես Վարշավայի քաղաքապետի թեկնածու՝ 2018 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Իսկ 2024 թվականին երկրորդ անգամ հաղթել է Լեհաստանի մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում՝ մրցակիցների նկատմամբ մեծ տարբերությամբ։ Թրզասկովսկին համար սա Լեհաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու երկրորդ փորձն է։ Նա առաջին անգամ 2020 թվականին ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է երկրի գործող նախագահ Անջեյ Դուդային։

Սիկորսկին քաղաքականության մեջ է 1992 թվականից, երբ դարձել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար։ Այնուհետև Լեհաստանի մի շարք կառավարություններում զբաղեցրել է պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։ Նա նաև Լեհաստանի Սենատի անդամ է եղել։ Սիկորսկու համար ներկա ներկուսակցական ընտրություններն առաջինը չեն. 2010 թվականին նա նախագահի թեկնածու էր «Քաղաքացիական հարթակից», բայց հետո պարտվել է մարշալ (Սեյմի նախագահ) Բրոնիսլավ Կոմորովսկուն։ Սիկորսկին՝ ի տարբերություն Թրզասկովսկու, հայտնի է իր պահպանողական հայացքներով։

919