Լարսը բաց է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1000 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում։
Այս պահի դրությամբ անցակետը հատելու համար 3509 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1021-ը հայկական են։
02 Դեկտեմբեր, 2024 13:33
158