Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Խորհրդատվական ծառայությունը միայն ֆինանսական գծո՞վ է, որովհետև իմ համակարգման ոլորտում տարբեր անհատ ձեռնարկատերեր կան, որոնք, օրինակ, կրթության ոլորտում են խորհրդատվական ծառայություն վերապատրաստվում, այսինքն իրենց մասով ոչ մի բան չի փոխվի»,- նման հարց ուղղեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:

Փոխնախարարը պատասխանեց, որ այս պահին քաղաքականության նպատակադրումը այնպիսին է, որ միայն ֆինանսական խորհրդատվության հատվածը տեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. «Բայց քանի որ մենք գործունեության տեսակները հարկային օրենսդրության իմաստով տարբերակում ենք ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի և փորձելու ենք այս առումով լինել շատ հստակ, և կոնկրետ առաջարկում եմ, որպեսզի մենք համատեղ առաջին և երկրորդ ընթերցման քննարկումների միջև ժամանակահատվածում փորձենք հստակ լուծում տալ, որպեսզի և քաղաքականություն շեղված չլինենք, և մյուս ոլորտների համար խնդիրներ ստեղծած չլինենք»:
 

299