Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան անում է և անելու է ամեն ինչ՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ստորագրված եռակողմ համաձայնագրերի կարևորությունը։
«Մոսկվան հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմանը։ Մենք նաև հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև նոր հիմքերի վրա հարաբերությունների համակողմանի զարգացման օգտին։ Սրանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի թիրախները։ Ռուսաստանն անում է և կանի հնարավոր ամեն ինչ դրանք կյանքի կոչելու համար»,- եզրափակել է նա։