Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ինչ-որ առումով ճգնաժամային էին ու ցավալի, բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ենք ներդնում ՀՀ-ում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ խոսքը նախնական ընտրությունների ինստիտուտի մասին է, որը մեր երկրի ժողովրդավարության համարումը և ժողովրդավարությունը որպես ինստիտուտ, ևս մեկ քայլով ամրացնում է:
«Վերջին շրջանում, դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմադիր գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է ՀՀ կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից, վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ: Իհարկե, սա կարեւոր հարց է և շատ կարևոր է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները մանրամասներով ունենք:
Ես առաջիկայում տարբեր ձեւերով, տարբեր առիթներով այս հարցերին կետ առ կետ կանդրադառնամ: Մի բան կրող եմ ասել, որ իշխող ՔՊ կուսակցությունում առաջին փորձից հետո տրամադրվածությունն այն է, որ մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտը ավելի կամրապնդենք ու կկիրառենք: Նույնիսկ կա գաղափար, թե ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես գնան այդ ճանապարհով»,-ասաց նա: