Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը:

Լուրը հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները:

Բժիշկ-գիտնականն ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր: Նրա խոսքն արժեքավոր ու ծանրակշիռ էր կրտսեր գործընկերների համար, որոնք այսօր հաջողությամբ շարունակում են զարգացնել ակնաբուժությունը մեր երկրում:

Պրոֆեսորադասախոսական կազմի, կոլեգաների, ուսանողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Մալայանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին: 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-ից 20:00-ն»,- գրել է Ա.Մուրադյանը։ 

 

900