Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոտայքի մարզի Ծաղկաձոր հա­մայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝  9 388 500  ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,5 հա ընդհանուր մակերեսով հողամասը Հակակոռուպցիոն դատարանի վճռի հիմքով կամրացվի Հայաստանի Հան­րա­պետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարա­րության պետական գույքի կառավարման կոմիտեին․  ինչի մասին կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում ներկայացրեց նաեւ, թե 2023-2024 թվականների ընթացքում ինչ գույքեր են չզեկուցվող հարցերի շրջանակում ամրացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին, նշելով որ վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական հանրագումարը մոտ 30 միլիոն դոլար է։

 

 

497