Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել Իրանին վերանայել իր տարածաշրջանային «ինտերվենցիայի» քաղաքականությունը։ Այս մասին Ահմեդ ալ-Շարաան  ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ըստ նրա, «ընդդիմադիր ուժերը պաշտպանել են իրանական դիրքերը Սիրիայում հարձակման ժամանակ, որը հանգեցրել է Ասադի տապալմանը»։

Նոր ղեկավարը հայտարարել է, որ ընդդիմադիր զինյալները նման մոտեցում են ցուցաբերել, չնայած Իրանը Ասադի հիմնական աջակիցներից մեկն էր և հավելել, որ «այդ գործողություններին ի պատասխան Թեհրանից դրական ժեստեր էր ակնկալում, սակայն դրանք չհետևեցին»։

668