Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը փոխել է երկրի զինանշանը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝  Գրենլանդիայի մասին սուր հայտարարությունների ֆոնին։ Այս մասին հունվարի 6-ին հայտնել է The Guardian-ը։

«Դանիական թագավորը ցնցեց պատմաբաններին՝ փոխելով թագավորական զինանշանը՝ ավելի ընդգծված ներառելով Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները: Դա դիտվել է նաև որպես հանդիմանություն Թրամփին»,- գրել է թերթը:

Հստակեցվում է, որ 500 տարի շարունակ դանիական նախորդ թագավորական զինանշանների վրա եղել է երեք թագ՝ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի միջև Կալմար միության խորհրդանիշը, որը Դանիան կնքել է 1397-1523 թվականներին։

Այժմ թարմացված տարբերակում թագերը հանվել և փոխարինվել են ավելի նշանավոր բևեռային արջով և խոյով, որոնք խորհրդանշում էին համապատասխանաբար Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները:

370