Ժամանակն է, որ ԱՄՆ Կոնգրեսը գործի, Ադրբեջանին ցանկացած հետագա օգնությունն ընդունի որպես անօրինականություն և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային ու դրանից բխող հետևանքներին է անդրադարձել The National Interest պարբերականը:

2020-ի մարտի 26-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Ադրբեջանին շնորհել է ամենամյա հրաժարում 1992-ի «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ բանաձևից: Արդյունքում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հաստատում է, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում դիվանագիտությանը՝ Հայաստանի հետ իր վեճը լուծելու, ինչպես նաև օգնում է հակազդելու ահաբեկչությանը: Նման վավերացման բացակայության դեպքում ԱՄՆ-ը հնարավորություն չէր ունենաս ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:

Այստեղ կա՛մ հետախուզության ձախողում է, կա՛մ դիվանագետները ստել են: Ադրբեջանցիներն անակնկալի բերեցին հայերին, երբ նրանք սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ռազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղում:  Հրթիռները, ԱԹՍ-ները և ավիահարվածները թիրախավորեցին ռազմաբազաները, առանցքային ենթակառուցվածքները և քաղաքացիական նշանակության թիրախները Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, որը Ստալինն իր կառավարման սկզբնական տարիներին շնորհել էր Ադրբեջանին, մինչդեռ Խորհրդային Միության փլուզումից հետո այն ձգտում էր միավորվել Հայաստանի հետ:

Պարբերականը նշում է, որ տարիների ընթացքում էթնիկ բռնություններն աճեցին: Ադրբեջանցիները ջարդեր են սկսել Սումգայիթում և Բաքվում գտնվող հայ քրիստոնյա բնակչության դեմ: Ի վերջո, հայերը կարողացել են կոտրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը ինքնահռչակ է, սակայն՝ չճանաչված հանրապետություն:

Պարբերականն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, որոնք ԱՄՆ պետքարտուղարությունն ու ամերիկյան հետախուզությունն անտեսել են: Միաժամանակ նշվում է, որ թուրքական F-16 կործանիչներներն այնուհետև մնացին Ադրբեջանում և մասնակցեցին սեպտեմբերի 27-ի գրոհներին:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

738