Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը համաձայնության են եկել 42-օրյա հրադադարի մասին առաջին փուլում, հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդերահման Ալ Թանին։

Նրա խոսքով՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Կողմերը պայմանավորվել են նաև ազատ արձակել պատանդներին։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հաստատել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել։  Առաջին փուլում կհամաձայնեցվեն նաև հաջորդ երկու փուլերի մանրամասները։ ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի առաջին փուլում ազատ կարձակի 33 իսրայելցի պատանդների, հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ Իսրայելը կազատի հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների՝ ի պատասխան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս նույն ժամանակահատվածում, ըստ նրա, բոլոր ամերիկացի պատանդները ազատ կարձակվեն։
Եգիպտոսը, Քաթարը և ԱՄՆ-ը պնդում են, որ այս փուլում անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնությունպետք է հասցվի Գազա, պետք է վերականգնվեն բժշկական հաստատությունները և կառուցվեն բնակելի շենքեր:
Երկրորդ փուլում պետք է հայտարարվի Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման և պատերազմի ավարտի մասին: Այս նույն ժամանակահատվածում մնացած բոլոր պատանդները, այդ թվում՝ իսրայելցի տղամարդ զինվորականները, ազատ կարձակվեն։ Համաձայնագրի երրորդ փուլը ենթադրում է անկլավի վերականգնման սկիզբ։ Հրադադարը կգործի բոլոր երեք փուլերում։
Եգիպտոսը, Քաթարը և ԱՄՆ-ը երաշխավորում են հրադադարի համաձայնագրի իրականացումը դրա բոլոր երեք փուլերում։ Նրանք պայմանավորվել են Կահիրեում ստեղծել վերահսկողական մեխանիզմ։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը համաձայնագիրն անվանել է ճիշտ և անհրաժեշտ քայլ, իսկ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածում ցուցաբերած օգնության համար։
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարը և շարժման բանակցային թիմի ղեկավար Խալիլ ալ-Հեյան շնորհավորել են անկլավի բնակիչներին համաձայնության գալու կապակցությամբ, սակայն խոստացել են, որ Իսրայելի հետ դիմակայությունը կշարունակվի։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Չինաստանին, Թուրքիային և այլ երկրների՝ Իսրայելի հետ առճակատման հարցում պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար։
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կարևոր քայլ է Պաղեստինի ժողովրդին ազատագրելու իր նպատակներին հասնելու համար:

172