Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ենթադրելի է, որ առանձնացված դարակաշարը մոլորության հարցը սպառողի մոտ լիովին չի լուծել, իսկ մենք ինչպե՞ս ենք գնահատում, որ գունային տարանջատումը ամեն դեպքում լուծելու է մոլորության հարցը, կա՞ միջազգային փորձ»,- նման հարց ուղղեց ԱԺ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին: 


Սարգսյանը պատասխանեց, որ թեև առանձնացված են դարակաշարերը, բայց սպառողի համար լիարժեք տեսանելի չէ՝ արդյոք կաթնայուղի փոխարինիչ է ձեռք բերում, թե՞ բնական կաթնամթերք. «Հետևաբար տեսողականորեն ակնհայտ, ավելի հեշտ տարանջատելու համար նախաձեռնել ենք այս փոփոխությունը և կարծում ենք դարակաշարերն արդեն առանձնացվել են: Որևէ ֆինանսական մեծ բեռ չի լինի տնտեսվարողի վրա և սպառողներին մոլորության մեջ գցելու այդ գործողությունները համենայնդեպս հնարավորինս կկանխենք»: 

Արձագանքելով նախարարի տեղակալին՝ Ղազարյանը հարցրեց,  արդյոք հումքի գնի մեջ արտացոլվում է սպանդանոցում մթերքը եղել է, թե ոչ:

«Խոսքը Ձև5 անասնաբուժական վկայականի մասին է, որը վկայում է, որ մթերքը ստացվել է սպանդանոցում: Նախագծով նախատեսվում է, որ տեսանելի վայրում փակցվի, որպեսզի տնտեսվարողները տեսնելով կամ QR կոդով կարողանան հասկանալ տվյալ մթերքը որ մարզից է ստացվել և ինչ կենդանուց, ինչ անասնաբուժական միջոցառումներ է կիրառվել տվյալ կենդանու նկատմամբ, իսկ ներմուծվածի դեպքում արդեն փակցված կլինի «Ներմուծված է» բառը»,- պատասխանեց Սարգսյանը:
 

271