![](https://araratnews.am/admin/images/1738151936.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը մտադիր է փոխել Սպիտակ տանը լրատվամիջոցների հետ աշխատելու մոտեցումը։ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը երեքշաբթի օրը՝ հունվարի 28-ին, Սպիտակ տանը իր առաջին ասուլիսում ասել է, որ ճեպազրույցների մուտքն այժմ հասանելի կլինի ոչ միայն ավանդական լրատվամիջոցների աշխատողների, այլև ինֆլուենսրների, տիկտոկերների, բլոգերների, փոդքասթերներին և ոչ ավանդական մասսմեդիայի ներկայացուցիչների համար։ Նրանք կկարողանան հավատարմագրում ստանալ, եթե իրենց բովանդակությունը «նորություններին առնչվող» է։
Լևիտը նշել է, որ հիմնական լրատվամիջոցները, որոնք նա անվանել է «հին մեդիա», այլևս չունեն այն հասանելիությունը, որը նախկինում ունեին, քանի որ շատ ամերիկացիներ այժմ նախընտրում են «նոր լրատվամիջոցները»: